16:53  ,  30 մարտի, 2017

«Գանձասար-Կապանը» Երեւանում հաղթեց «Ալաշկերտին» եւ հավասարվեց առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Ալաշկերտն» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 1։2 հաշվով: Կապանցիների առաջին գոլը խփեց Գեղամ Հարությունյանը, որն 9 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Միհրան Մանասյանին («Ալաշկերտ»)։

Սա «Ալաշկերտի» առաջին խաղն էր Աբրահամ Խաշմանյանի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալուց հետո։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» հավաքեց 39 միավոր եւ հավասարվեց «Ալաշկերտին»։ Երրորդ տեղ նահանջած Գյումրիի «Շիրակն» ունի 37 միավոր եւ մեկ խաղ պակաս է անցկացրել: 

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

Մարտի 30

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 1։2

Դանիել Ստոյկովիչ, 63 - Գեղամ Հարությունյան, 45, Վալմերսոն, 71

Մարտի 31

«Բանանց» - «Արարատ»՝ 15:00

Ապրիլի 1

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 15:00

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում