15:14  ,  30 մարտի, 2017

«Բավարիան» 2 խաղով կորցրեց Նոյերին

Գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն առաջիկա 2 խաղերում չի կարողանա օգնել Մյունխենի «Բավարիային», հայտնում է ակումբի կայքը:

30-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի կազմում մարզվելիս եւ բաց թողեց Անգլիայի հետ ընկերական խաղն ու Ադրբեջանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը:

Առաջիկա 2 խաղերում «Բավարիան» մրցելու է «Աուգսբուրգի» ու «Հոֆենհայմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում