13:33  ,  30 մարտի, 2017

Դավիթ Արշակյան. Հպարտություն է խաղալ լեգենդի հետ

«Չիկագո Ֆայրի»  հարձակվող Դավիթ Արշակյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Բաստիան Շվայնշտայգերին հաջողություն է մաղթել ամերիկյան ակումբում:

«Հպարտություն է խաղալ լեգենդի հետ: Բարի գալուստ, Բաստի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի թեկնածուն:

Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը «Չիկագո Ֆայրի» հետ պայմանագիր է կնքել «1+1» համակարգով եւ ստանալու է տարեկան 4.5 միլիոն դոլար աշխատավարձ: 32-ամյա Շվայնշտայգերը MLS-ում նորամուտը կնշի «Մոնրեալի» դեմ ապրիլի 1-ին կայանալիք խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում