11:33  ,  30 մարտի, 2017

Մեսին նամակ է ուղարկել ՖԻՖԱ

Հավաքականների 4 խաղով որակազրկված Լիոնել Մեսին նամակ է ուղարկել ՖԻՖԱ-ին: Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնան» հարձակվողը պատժել էր Չիլիի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ մրցավարին անպատվելու համար:

Mundo Deportivo-ի համաձայն՝ Մեսիի նամակում նշվում է հետեւյալը. «Ես կտրականապես հերքում եմ, որ անպատվել եմ մրցավարին: Եզրային մրցավարը բրազիլացի էր եւ շատ լավ հասկանում էր իմ խոսքերը: Մենք նույնիսկ ընկերական զրույց ունեցանք: Իմ խոսքերը վիրավորական չէին նրա համար: Ես դրանք արտահայտել եմ օդի մեջ: Իհարկե, ես ներողություն եմ խնդրում այդ խոսքերի համար»:

Հիշեցնենք, որ Մեսին որակազրկման պատճառով չմասնակցեց Բոլիվիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի խաղին, որում Արգենտինայի թիմը պարտվեց 0:2 հաշվով:  Նա Արգենտինայի հավաքականին չի օգնի նաեւ Ուրուգվայի, Պերուի եւ Վենեսուելայի հետ ընտրական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում