10:55  ,  30 մարտի, 2017

NBA. Անկասելի Ռասել Ուեստբրուկի հերթական ռեկորդն ու թրիփլ-դաբլը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում հաղթել է «Օռլանդոյին»՝ 114:106:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Ռասել Ուեստբրուկը, որը նաեւ սահմանել է հերթական ռեկորդը: «Օկլահոմայի» առաջատարը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 57 միավոր: Նախկինում NBA-ում ոչ մի բասկետբոլիստի չէր հաջողվել թրիփլ-դաբլ գրանցել այդքան միավորներով: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Ջեյմս Հարդենին ու Ուիլտ Չեմբերլենին, որոնք թրիփլ-դաբլի հեղինակ էին դարձել 53-ական միավորով:

Սա Ռասել Ուեստբրուկի 38-րդ թրիփլ-դաբլն է այս մրցաշրջանում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկի 3 միավորանոց նետումը, որը հանդիպումը տեղափոխել էր լրացուցիչ ժամանակ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո»«Գոլդեն Սթեյտ»՝ 98:110 (33:17, 24:37, 20:30, 21:26)

«Ֆիլադելֆիա» – «Ատլանտա»՝  92:99 (18:25, 25:27, 27:27, 22:20)

«Բոստոն» – «Միլուոկի»՝ 100:103 (24:24, 25:31, 28:25, 23:23)

«Տորոնտո»«Շառլոտ»՝ 106:110 (19:22, 28:28, 27:16, 32:44)

«Նյու Յորք»«Մայամի»՝ 88:105 (22:24, 19:25, 27:28, 20:28)

«Մեմֆիս»«Ինդիանա»՝ 110:97 (38:24, 34:29, 24:26, 14:18)

«Նոր Օրլեան»«Դալաս»՝ 121:118 (27:23, 36:28, 26:32, 32:35)

«Սակրամենտո»«Յուտա»՝ 82:112 (14:34, 29:16, 24:28, 15:34)

«Օռլանդո» – «Օկլահոմա»՝ 106:114 (լրացուցիչ ժամանակ) (18:20, 31:24, 33:28, 20:30, 4:12)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս