10:36  ,  30 մարտի, 2017

Մայամի. Նադալը կիսաեզրափակիչում է, Նիսիկորին լքեց պայքարը

Իսպանացի Ռաֆայել Նադալը նվաճել է թենիսի Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում Նադալը 6:2, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջեկ Սոկին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 23 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար իսպանացին կպայքարի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ, որը պայքարից դուրս թողեց Կեյ Նիսիկորիին: Կիսաեզրափակիչի մյուս 2 մասնակիցները հայտնի կդառնան մարտի 30-ին:

Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Անժելիկ Կերբերը 5:7, 3:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Վինուս Ուիլյամսին:

Մայամի, տղամարդիկ, 1/4 եզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 5) – Ջեկ Սոկ (ԱՄՆ, 13) - 6:2, 6:3

Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 2) – 6:4, 6:2

Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 16) – Նիկ Կիրյոս (Ավստրալիա, 12) 

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 4) –  Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 10) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում