10:25  ,  30 մարտի, 2017

Հովհաննես Համբարձումյանը բուժզննում է անցել Գերմանիայում

Հայաստանի հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բուժզննման է ենթարկվել Գերմանիայում:

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ եւ նա կկարողանա մարզվել արդեն 10 օրից:

Հիշեցնենք, որ Վնասվածքի պատճառով Հովհաննես Համբարձումյանը բաց թողեց Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմումը, որում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում