21:44  ,  29 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստներ ունի Պրեմյեր լիգայի խաղից առաջ

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» չեն օգնի որակազրկված Զլատան Իբրահիմովիչն ու Անդեր Էրերան, Անգլիայի հավաքականում վնասվածքներ ստացած պաշտպան Կրիս Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը եւ կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը չի հասցրել ապաքինվել ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում ստացած վնասվածքից հետո:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նաեւ նշել է, որ դեռ չի կարող խոսել հարավամերիկյան գոտու ընտրական հանդիպումներից հետո ակումբ դեռեւս չվերադարձած Սերխիո Ռոմերոյի, Անտոնիո Վալենսիայի եւ Մարկոս Ռոխոյի մարզավիճակի մասին:

Ապրիլի 1-ին կայանալիք խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Վեստ Բրոմվիչին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում