20:15  ,  29 մարտի, 2017

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 6 մարմնամարզիկ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այս տարի կունենա վեց մասնակից: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ թիմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:

«Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է armnoc.am-ը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 19-23-ը Ռումինիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում