15:33  ,  29 մարտի, 2017

Գեւորգ Ղազարյանը բուժհետազոտություն է անցնում Մյունխենում

Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ծնկի ծանր վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանի մոտ, նախնական տվյալներով, ախտորոշվել է ծնկահոդի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածք:

Հիշեցնենք, որ Ղազարյանը ղազախների հետ խաղի առաջին րոպեին վնասվածքը ստացել էր մրցակցի դարպասապահի հետ բախվելու հետեւանքով եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով