13:41  ,  29 մարտի, 2017

«Արսենալի» 2 կիսապաշտպաններ` «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ Մեսութ Օզիլն ու Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենն ընգրկվել են «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում, գրում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանություն, եւ Չեմբերլենը դառնալու է թիմի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն առաջիկա ամռանը: Անգլիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին: Մոուրինյոն Չեմբերլենին ցանկացել է ձեռք բերել նաեւ «Չելսիում» աշխատելու տարիներին:

Մեսութ Օզիլի պայմանագիրը եւս ավարտվում է 2018-ին: Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դժվար թե ցանկանա տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մանչեսթերցիները ցանկանում են ձեռք բերել նաեւ «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Էրիկ Դայերին, որի համար պատրաստ են առաջարկել 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում