12:40  ,  29 մարտի, 2017

Ռոնալդուն իր հայրենի քաղաքում երկրպագուներին է ցուցադրել Եվրոպայի առաջնության գավաթը (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Շվեդիայի թիմի դեմ ընկերական խաղից առաջ երկրպագուներին է ցուցադրել Եվրոպայի առաջնության չեմպիոնական գավաթը: Հանդիպումն անցկացվել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվողի հայրենի քաղաք Ֆունշալում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն այդ խաղում պարտվեց 2:3 հաշվով: 2016-ին պորտուգալացիները պատմության մեջ առաջին անգամ դարձել էին Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում