11:56  ,  29 մարտի, 2017

Ֆրանկ դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականը

Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրը հրաժարվել է զբաղեցնել Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է դարձել Դանի Բլինդի հեռացումից հետո: 

Football Italia-ն գրում է, որ 46-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել, քանի որ ցանկանում է աշխատել ակումբում:

Ֆրանկ դե Բուրի նախորդ աշխատավայրը եղել է իտալական «Ինտերը», որը նա գլխավորել է 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում