19:11  ,  28 մարտի, 2017

Օզբիլիսը մասնակցել է «Բեշիկթաշի» հաղթական հանդիպմանը (ֆոտո)

Ստամբուլի «Բեշիկթաշը» ստուգողական հանդիպում է անցկացրել Անկարայի «Ումրանիեսպոր» թիմի հետ եւ հաղթել է 2:1 հաշվով:

Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելը եւ կիսապաշտպան Տոլգայ Արսլանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը մարտի 26-ին Երեւանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական խաղում (2:0) գրավել էր Ղազախստանի հավաքականի դարպասը: Նա խաղացել է 73 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում