18:55  ,  28 մարտի, 2017

ՖԻՖԱ-ն որակազրկեց Լիոնել Մեսիին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին եզրային մրցավարին անպատվելու համար որակազրկվել է չորս խաղով, հաղորդում է The Sun-ը: ՖԻՖԱ-ն պատժել է «Բարսելոնայի» առաջատարին Չիլիի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախորդ խաղում թույլ տվածի համար: Մեսին այդ խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ՝ 1:0:

Մեսին չի օգնի Արգենտինայի հավաքականին Բոլիվիայի դեմ խաղում, որը մարտի 28-ին է:

Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի ավարտին մնացել է հինգ տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով