19:42  ,  28 մարտի, 2017

Լինգարդ. Շատ բան կարելի է սովորել Մխիթարյանից, Իբրահիմովիչից եւ Պոգբայից

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հիացմունքով է խոսել թիմի առաջատարների մասին: 24-ամյա ֆուտբոլիստը նրանց թվում նշել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը, Իբրահիմովիչը եւ Պոգբան մեծ անուններ են մեր թիմում: Միշտ օգտակար է գիտակցել, թե ինչ նվաճումների են նրանք հասել: Երիտասարդ ֆուտբոլիստները շատ բան կարող են սովորել նրանցից»,- Լինգարդի խոսքը մեջբերում է Express-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 15 հանդիպումներում Լինգարդը խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով