17:41  ,  28 մարտի, 2017

Գեւորգ Ղազարյանը վերադարձել է Պորտուգալիա

Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ծնկահոդի ծանր վնասվածք ստացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վերադարձել է Պորտուգալիա եւ կանցնի մանրազնին բուժհետազոտություն, գրում է պորտուգալական A Bola-ն:

Աղբյուրի համաձայն, «Մարիտիմուի» ղեկավարությունն անհանգստացած է 28-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի կապակցությամբ: Նախնական տվյալներով, Գեւորգ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկահոդի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածք:

Հիշեցնենք, որ Ղազարյանը ղազախների հետ խաղում վնասվածքը ստացել էր արդեն երկրորդ րոպեին մրցակցի դարպասապահի հետ բախվելու հետեւանքով եւ փոխարինվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով