15:33  ,  28 մարտի, 2017

8 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն է խփել Հայաստանի հավաքականում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի մարտի 28-ին: Դա տեղի է ունեցել Էստոնիայի հավաքականի դեմ ԱԱ-2010-ի ընտրական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի 33-րդ րոպեին Մխիթարյանը բացել էր հաշիվը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում կայացած Պանամայի դեմ ընկերական խաղում (1:1): Մինչեւ օրս նա ազգային թիմում անցկացրել է 62 խաղ եւ դարձել 20 գոլի հեղինակ: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում