15:02  ,  28 մարտի, 2017

Մայքլ Կարիկ. Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղաոճը

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մայքլ Կարիկը խոսել է իր ակումբակից Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանին առաջին անգամ տեսա նախամրցաշրջանային հավաքին եւ մտածեցի, որ նա կլինի կատարյալ խաղացող ու այդ մասին միանգամից ասացի Էշլի Յանգին: Երբեմն դա տեսնում ես ֆուտբոլիստի մեջ, երբեմն` ոչ: Երբեմն էլ դա տեսնում ես ամեն պահի: Նա օգտագործում է երկու ոտքերը, նա կտրուկ ու արագ է: Կարծում էի, որ նա ունի իր ցանկացած խաղացողը դառնալու ներուժ: Մխիթարյանը խելացի է դիրք ընտրում դաշտում, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը:

Խաղում ես ֆուտբոլիստների դեմ, որոնք տաղանդավոր են, բայց վտանգ չեն ստեղծում քեզ համար: Նրանք կարող են ունենալ աշխարհի ամբողջ տաղանդը, սակայն նրանց դեմ խաղալը բարդ չէ, քանի որ նրանք չեն փորձում քեզ: Հենրիխն անում է դա, այդ պատճառով նրա դեմ խաղալը հեշտ չէ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում