23:43  ,  27 մարտի, 2017

Արցախցի Արման Սարգսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի Արման Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանը, արժանացել է բրոնզե մեդալի:

Նա հանդես է եկել 17-18 տարիքային խմբում 70-ից բարձր քաշային կարգում՝ մասնակցելով 3 մենամարտերի, որից 2-ում հաղթել է մրցակիցներին:

Հայաստանի մյուս մասնակից Արթուր Առուշանյանը նույնպես լավ է հանդես եկել՝ 4 մենամարտերից հաղթելով 3-ը: Նա, սակայն, մրցանակային տեղ չի գրավել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում