21:49  ,  27 մարտի, 2017

Հայաստանի երիտասարդական չեմպիոնները

Երեւանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 100 ըմբիշներ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղթող են դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Նորայր Հախոյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Արմեն Առաքելյան), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Վարդանես Թադեւոսյան),Զավեն Միքաելյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գեւորգյան), Մալխաս Ամոյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան), Արսեն Սարգսյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Վարդանյան), Արթուր Մկոյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գեւորգյան) եւ Դավիթ Օվասափյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գեւորգյան):

Առաջնության արդյունքներով ձեւավորված Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիս-հուլիսին կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում