19:43  ,  27 մարտի, 2017

Մոուրինյոն ներողություն է խնդրել Ռոնալդուից

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մոուրինյոն Ռոնալդուին ժամանակին ասել էր, թե նա ազգային հավաքականի հետ ոչ մի տիտղոս չի նվաճի մինչեւ ազգային թիմը չգլխավորի ինքը, գրում է Daily Star-ը:

Եվրո-2016-ում Պորտուգալիայի հավաքականի չեմպիոնությունից հետո Ժոզե Մոուրինյոն զանգել է Ռոնալդուին եւ ներողություն խնդրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում