19:10  ,  27 մարտի, 2017

Մաուրո Գեւգեոզյանի գոլային փոխանցումը

Արգենտինայի առաջնության 17-րդ տուրում «Աթլետիկո Տեմպերլեյը» տանը ոչ ոքի է խաղացել «Աթլետիկո Տուկումանի» հետ՝ 2:2:

Դաշտի տերերը կարողացել են հավասարեցնել հաշիվը եւ խուսափել պարտությունից ավելացված երրորդ րոպեին: Գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Արգենտինայի ընթացիկ առաջնության երեք խաղերում 30-ամյա հարձակվողը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում