18:42  ,  27 մարտի, 2017

Սարկիսովը «Ենիսեյում» խաղացել է հավաքականի խաղի հաջորդ օրը, Գրիգորյանի հաղթական գոլը

Ռուսաստանի Առաջին լիգայի առաջնության 28-րդ տուրում «Տամբովը» նվազագույն հաշվով հաղթել է «Ենիսեյին»: Հաղթական գոլն ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփել է 34-ամյա կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը:

«Ենիսեյի» կազմում 74-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը նախորդ օրը մասնակցել էր Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը (2:0):

84-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Արթուր Մալոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում