18:11  ,  27 մարտի, 2017

Կիրսան Իլյումժինովը հերքել է ՖԻԴԵ-ի կայքի լուրը, թե ինքը հրաժարական է ներկայացրել

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը հերքել է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի լուրը, թե ինքը հրաժարական է ներկայացրել:

«Չգիտեմ, թե որտեղից է այդ հաղորդագրությունը, բայց այն չի համապատասխանում իրականությանը: Նախագահական խորհրդում այդպիսի հարց չի բարձրացվել: Նախագահական խորհրդի որոշ անդամներ փորձել են ինձ դրդել դրան: Այն ուժերն են, որոնք ինձ ըդգրկել են պատժամիջոցային ցուցակներում եւ պահանջում են իմ հրաժարակնը: Նրանք իմ պաշտոնանկության հարցը քննարկել են ոչ պաշտոնական միջավայրում, իսկ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում այդ հարցը չի դրվել»,- Իլյումժինովի խոսքը մեջբերում է Rsport-ը: Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահ է 1995 թվականից:

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ նախագահի պաշտոնանկության հարցով նախագահական խորհրդի արտահերթ նիստ կգումարվի ապրիլին: ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Նիգել Ֆրիմենը նշել է, որ Իլյումժինովը ապրիլին հրաժարական կներկայացնի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում