16:10  ,  27 մարտի, 2017

Վրաստան - Լատվիա հանդիպումը կսպասարկեն հայ մրցավարները

Ֆուտբոլի Վրաստանի եւ Լատվիայի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից, հայտնում է ՀՖՖ կայքը:

Թբիլիսիում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Սուրեն Բալիյանը, որին եզրերում կօգնեն Մերսոպ Ղազարյանը եւ Ատոմ Սեւգուլյանը:

Վրաստան - Լատվիա հանդիպումը կկայանա մարտի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով