16:04  ,  27 մարտի, 2017

Գոռ Մալաքյան. Այս հաղթանակից հետո կարող ենք պայքարել աշխարհի առաջնության ուղեգրի համար

Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ղազախստանի թիմի նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:

«Կարծում եմ՝ 2:0 հաշիվն արդարացի էր: Մենք առավելություն ունեինք խաղի ընթացքում: Մինչեւ հեռացումը մրցակիցը վատ չէր խաղում, սակայն հետո մենք ավելացրինք եւ խփեցինք 2 գոլ: Ղազախստանի հավաքականն չունեցավ շատ պահեր, իսկ մեր կենտրոնացվածությունը շատ բարձր մակարդակի վրա էր, եւ մրցակցին թույլ չտվեցինք լուրջ ինչ-որ բան ստեղծել մեր դարպասի մոտ:

Այս հաղթանակից հետո կարող ենք պայքարել աշխարհի առաջնության ուղեգրի համար: Այժմ ունենք 6 միավոր, իսկ Դանիան ու Չեռնոգորիան՝ 7-ական: Այնպես որ, կանենք ամեն բան, որպեսզի ընտրական փուլի վերջում հասնենք դրական արդյունքի:

Ղազախստանի թիմը լավն է եւ պատահական չէ ոչ ոքի խաղացել լեհերի հետ: Նրանք կարող էին միավոր վաստակել նաեւ Երեւանում, սակայն մենք գիտեինք, որ խաղալու ենք ագրեսիվ թիմի դեմ եւ մարտականորեն էինք տրամադրվել հանդիպմանը»,- Մալաքյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ Ռումինիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: E խմբի առաջատար Լեհաստանն ունի 13 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 7-ական, իսկ ղազախները՝ 2:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով