15:33  ,  27 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ղազախստանի թիմի նկատմամբ հաղթանակից հետո արագ ապաքինում է մաղթել պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին, որի մոտ ախտորոշվել է ծնկահոդի խաչաձեւ կապանների մասնակի կտրվածք եւ մենիսկի վնասվածք:

«Շնորհակալություն մեր երկրպագուներին հրաշալի հյուրընկալության համար: Շուտափույթ ապաքինում Գեւորգ Ղազարյանին, եղիր ուժեղ: Ժամանակն է կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը, որը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում 73-րդ րոպեին բացել էր հաշիվը, իսկ  Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի դեմ խաղում Գեւորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել առաջին րոպեին եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ոտքին գիպս էին դրել: Վերջնական ախտորոշումը կարվի Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով