17:15  ,  27 մարտի, 2017

Ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ Մոսկվայից

Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) եւ 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան) նվաճել են ոսկե մեդալ: 

Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 52 կգ քաշային Ջոն Բալյանը (անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան) ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Միրզոյան) դարձել են բրոնզե մեդալակիրներ: 

Մրցաշարին Հայաստանի թիմը ներկայացել էր 6 սամբիստներով եւ թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում