13:44  ,  27 մարտի, 2017

MEN. Մխիթարյանի թարմությունը նրան կարող է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ

Manchester Evening News-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաջող խաղին Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

«Հենրիխ Մխիթարյանը Ղազախստանի դեմ խաղում խփած գոլով ընդգծեց իր՝ մեկնարկային կազմ վերադառնալու մտադրությունը: Այդ կերպ նա հաղորդագրություն ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմյեր լիգայի խաղում մեկնարկային կազմում հանդես չի եկել փետրվարի 11-ից: Հայաստանի հավաքականը հանդիպում չունի մինչեւ հունիսի 10-ը, եւ դա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է համոզել Մխիթարյանին մեկնարկային կազմ վերադարձնել «Վեստ Բրոմվիչի» հետ շաբաթ օրը կայանալիք խաղում: Նրա թարմությունը կարող է վճռորոշ դեր խաղալ այդ հարցում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը 73-րդ րոպեին բացել էր հաշիվը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում