16:41  ,  27 մարտի, 2017

Գարեթ Սաութգեյթ. Եթե Դեֆոն շարունակի այսպես խաղալ, ապա կմեկնի աշխարհի առաջնությանը

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Լիտվայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից հետո գովեստի խոսքեր է ասել «Սանդերլենդի» 34-ամյա հարձակվող Ջերմեյն Դեֆոյի հասցեին:

«Հրաշալի պահ է նրա համար: Նա հիացած է, որ դարձյալ հրավիրվել է հավաքական: Ավելի քան վստահ էի, որ Դեֆոն գոլ է խփելու այս խաղում: Եթե նա շարունակի գոլեր խփել Պրեմյեր լիգայում եւ խաղալ այնպես, ինչպես հիմա, ապա ոչ մի խնդիր չի լինի նրան աշխարհի առաջնությանը տանելու հարցում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Դեֆոն դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում