12:40  ,  27 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Նեյմարին առաջարկել է 25 միլիոն եվրո աշխատավարձ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելով:

Sport.es-ը գրում է, որ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 25-ամյա ֆուտբոլիստի հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Նեյմարին վստահեցրել են, որ ամռանը կսկսեն բանակցություններ եւ նրա տրանսֆերի համար կառաջարկեն 200 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ: Դա մոտ 2 անգամ ավելի է բրազիլացու այժմյան աշխատավարձից:

Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում