12:12  ,  27 մարտի, 2017

«Բավարիան» Ալկանտարայի համար 90 միլիոն եվրո է պահանջել «Բարսելոնայից»

Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ 90 միլիոն եվրոյից պակաս գումարով բաժանվել իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայից: Այդ մասին գերմանական ակումբը հայտնել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին, գրում է Sport.es-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել Ալկանտարային, որը մինչեւ 2019 թվականը գործող պայմանագիր ունի «Բավարիայի» հետ: 25-ամյա ֆուտբոլիստը 2013-ին է «Բարսելոնայից» տեղափոխվել «Բավարիա» եւ չունի գերմանական ակումբից հեռանալու մեծ ցանկություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում