11:44  ,  27 մարտի, 2017

Ռաֆայել Նադալը հաղթել է կարիերայի 1000-րդ մրցախաղում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նախօրեին կարիերայի 1000-րդ մրցախաղն է անցկացրել մենախաղում: Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում նա մրցել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ եւ հաղթել 3 սեթում՝ 0:6, 6:2, 6:3:

30-ամյա Նադալը պատմության 11-րդ թենիսիստն է, որը հատում է 1000 խաղի սահմանագիծը: Այդ մրցախաղերում նա տարել է 822 հաղթանակ եւ կրել 178 պարտություն: Գործող թենիսիստներից միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (1340) եւ իսպանացի Դավիդ Ֆերերն (1034) են անցկացրել 1000 մրցախաղ, փոխանցում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում