15:41  ,  26 մարտի, 2017

17-ամյա բռնցքամարտիկը մահացել է ռինգում

Անգլիայում տեղի ունեցած սիրողական բռնցքամարտի մենամարտն ավարտվել է ողբերգությամբ:

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկած 17-ամյա Էդի Բիլբին Դերբիշիրից ու մրցակիցն անցկացրել են երեք ռաունդից բաղկացած մենամարտ, որի ավարտից հետո բռնցքամարտիկները ռինգի կենտրոնում սպասել են մրցավարի որոշմանը:

Այդ պահին Բիլբին կորցրել է գիտակցությունը, հաղորդում է dailymail-ը: Նրան անմիջապես ցույց են տվել առաջին օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն փրկել կյանքը չի հաջողվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում