02:02  ,  26 մարտի, 2017

ԱԱ-2018․ Ռոնալդուի դուբլն ու հոլանդացիների պարտությունը

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում մարտի 25-ին անցկացվեցին A, B եւ H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Հոլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Բուլղարիային, իսկ ֆրանսիացիները 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարան Լյուքսեմբուրգի նկատմամբ։

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի օգնությամբ ուժեղ գտնվեց Հունգարիայի թիմից՝ 3:0:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 5-րդ տուր

A խումբ

Բուլղարիա - Հոլանդիա՝ 2:0

Սպաս Դելեւ, 5, 20

Լյուքսեմբուրգ - Ֆրանսիա՝ 1:3

Աուրելիեն Յոահիմ, 34 (11մ) – Օլիվյե Ժիրու, 28, 77, Անտուան Գրիզման, 37 (11մ)

Շվեդիա - Բելառուս՝ 4:0

Էմիլ Ֆորսբերգ, 19 (11մ), 49, Մարկուս Բերգ, 59, Իսաակ Թելին, 78

B խումբ

Պորտուգալիա - Հունգարիա՝ 3:0

Անդրե Սիլվա, 32, Կրիշտիանու Ռոնալդու, 36, 65

Անդորրա - Ֆարերյան կղզիներ՝ 0:0

Հեռացում՝ Սիմուն Էդմունսոն, 74 (Ֆարերյան կղզիներ)

Շվեյցարիա - Լատվիա՝ 1:0

Յոսիպ Դրմիչ, 66

H խումբ

Բելգիա – Հունաստան՝ 1:1

Ռոմելու Լուկակու, 89 – Կոստաս Միտրօղլու, 46

Հեռացումներ՝ Պանայոտիս Տաչտիդիս, 65, Ջորջիոս Ցեւալաս, 90 (երկուսն էլ՝ Հունաստան)

Կիպրոս - Էստոնիա՝ 0:0

Բոսնիա եւ Հերցեգովինա - Ջիբրալթար՝ 5:0

Վեդադ Իբիշեւիչ, 4, 43, Ադվիյա Վրսաեւիչ, 52, Էդին Վիսկա, 56, Էրմին Բչժիչակչիչ, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով