19:12  ,  25 մարտի, 2017

Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը նվաճել է հենացատկի վարժության արծաթե մեդալ: Մարտի 25-ին Դավթյանը հանդես եկավ նաեւ զուգափայտերի վարժությունում եւ գրավեց 8-րդ տեղը:

Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է հաղթողի կոչումը օղակի վարժությունում, իսկ Վահագն Դավթյանը գրավել էր չորրորդ տեղը:

Արթուր Դավթյանը երրորդն էր մարմնամարզական նժույգի վարժություններում, իսկ ազատ վարժությունների եզրափակիչում նա գրավել էր չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս