18:23  ,  25 մարտի, 2017

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց «Հանրապետականում» (ֆոտո)

Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 25-ին նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Մարզման առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները: Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված 24 ֆուտբոլիստներից 23-ը: Բացակայում էր միայն մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը վնասվածք ունի: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Համբարձումյանըի հարցով որոշում կլինի խաղի օրը:

Մարտի 25-ին՝ ժամը 20:00-ին, «Հանրապետականում» նախախաղային մարզում կանցկացնի նաեւ Ղազախստանի հավաքականը:

Հայաստան - Ղազախստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով