18:12  ,  25 մարտի, 2017

Հայաստանի Մ-17 թիմը 0:6 հաշվով պարտվեց թուրքերին

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբում Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով:

Առաջին տուրում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին եւ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թուրքիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր: Երկու պարտություն է կրել նաեւ Ֆինլանդիայի թիմը, որը հայ ֆուտբոլիստների հետ կմրցի մարտի 28-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս