17:35  ,  25 մարտի, 2017

Գեւորգ Ղազարյան. Ղազախստանն ունի լավ թիմ, կառանձնացնեմ 9 համարին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Ղազախստանի թիմի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց հետեւյալը.

«Լավ հիշողություններ ունեմ Ղազախստանից եւ ուրախ եմ, որ խաղացել եմ Կարագանդայի «Շախտյորում»: Այնտեղ ձեռք եմ բերել լավ ընկերներ: Նախկին ակումբակիցներիցս մի քանիսն այժմ խաղում են հավաքականում: Ղազախստանն ունի լավ թիմ, կառանձնացնեմ նրանց 9 համարին, որը շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- ասաց պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը 2013-ին վարձավճարով խաղացել է ղազախական «Շախտյորում»: Հայաստան - Ղազախստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով