16:09  ,  25 մարտի, 2017

Ավստրալիայի Մեծ մրցանակ. Հեմիլթոնը՝ որակավորման հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթել է Ֆորմուլա-1-ի Ավստրալիայի մեծ մրցանակի որակավորման փուլում: Նրան հաջորդել է Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի»), իսկ Վալտերի Բոտասը («Մերսեդես») եզրափակել է լավագույն եռյակը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել էր «Մերսեդեսի» մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը, որը օրեր անց հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Ավստրալիայի Մեծ մրցանակ, որակավորման փուլ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:22.188
2.
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +0.268
3.
Վալտերի Բոտաս («Մերսեդես») +0.293
4.
Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +0.845
5.
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +1.297
6.
Ռոմեն Գրոժան («Հաաս») +1.886
7.
Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +2.255
8.
Կարլոս Սայս կրտսեր («Տորո Ռոսո») +2.299
9.
Դանիլ Կվյատ («Տորո Ռոսո») +2.324
10.
Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») – առանց ժամանակի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում