15:05  ,  25 մարտի, 2017

Ղազախստանի հավաքականը մարզվել է Երեւանում (ֆոտո)

Երեւան ժամանած ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը նախօրեին մարզվել է «Բանանցի» ակադեմիայում: «Բանանցի» մամուլի ծառայությունը լուսանկարներ է ներկայացրել մարզումից:

Մարտի 25-ին՝ ժամը 20:00-ին, ռուս մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորած թիմը նախախաղային մարզում կանցկացնի Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Ղազախները պատրատսվում են Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը կկայանա մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով