17:10  ,  25 մարտի, 2017

Ալբանացի ֆանատներն անկարգություններ են սարքել Իտալիայի հավաքականի հետ խաղում (ֆոտոշարք)

Ալբանիայի հավաքականի ֆանատներն անկարգություններ են սարքել իտալացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Իտալիայի Պալերմո քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ալբանացի երկրպագուներն իրենց տրիբունայից ծխագլաններ են նետել խաղադաշտ: Դրանից հետո գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին տարել է հանդերձարան, իսկ խաղը դադարեցվել է 8 րոպեով, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով