14:14  ,  25 մարտի, 2017

Բուֆոն - 1000 (ֆոտո)

Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մասնակցելով ալբանացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին (2:0), անցկացրել է 1000-րդ պաշտոնական հանդիպումը, փոխանցում է Sky Sports-ը:

39-ամյա դարպասապահը 168-րդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում եւ կարիերայի ընթացքում գոլ բաց չթողեց 426-րդ անգամ:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Բուֆոնը 1995-2001-ը հանդես է եկել իտալական «Պարմայում», իսկ 2001-ից խաղում է «Յուվենտուսում»: Նա պատմության 17-րդ ֆուտբոլիստն է, որը մասնակցում է 1000 եւ ավելի պաշտոնական խաղերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում