12:50  ,  25 մարտի, 2017

Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի սարսափելի վնասվածքը (ֆոտո)

Իռլանդիայի հավաքականի պաշտպան Շեյմուս Կոուլմանը ոտքի կոտրվածք է ստացել Ուելսի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ, փոխանցում է Daily Mail-ը:

69-րդ րոպեին անգլիական Ուելսի հավաքականի պաշտպան Նիլ Թեյլորը կոպիտ սահանկումով տապալել է «Էվերտոնի» ֆուտբոլիստին եւ ստացել կարմիր քարտ, իսկ Կոուլմանին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով: Այդ հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում