11:55  ,  25 մարտի, 2017

NBA. Դեւին Բուքերի 70 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Քլիվլենդի» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտի» համար:

Ամերիկացի Դեւին Բուքերի 70 միավորները չեն օգնել «Ֆինիքսին», որը 120:130 հաշվով պարտվել է «Բոստոնին»: 20-ամյա Բուքերը դարձել է NBA-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը մեկ խաղում վաստակում է 70 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկումբոն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Շառլոտ» – «Քլիվլենդ»՝ 105:112 (31:33, 22:26, 32:31, 20:22)

«Գոլդեն Սթեյտ» – «Սակրամենտո»՝ 114:100 (27:20, 30:30, 35:22, 22:28)

«Վաշինգտոն» – «Բրուքլին»՝ 129:108 (31:22, 32:20, 34:39, 32:27)

«Օռլանդո» – «Դետրոյտ»՝ 115:87 (22:18, 35:21, 35:23, 23:25)

«Ինդիանա» – «Դենվեր»՝ 117:125 (26:34, 27:30, 22:30, 42:31)

«Չիկագո» – «Ֆիլադելֆիա»՝ 107:117 (28:24, 18:35, 25:34, 36:24)

«Միլուոկի» – «Ատլանտա»՝ 100:97 (29:21, 16:22, 27:31, 28:23)

«Հյուսթոն» – «Նոր Օրլեան»՝ 117:107 (28:33, 21:17, 31:29, 37:28)

«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 130:119 (լրացուցիչ ժամանակում) (26:27, 28:40, 26:21, 29:21, 21:10)

«Բոստոն» – «Ֆինիքս»՝ 130:120 (29:16, 37:27, 31:37, 33:40)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում