00:20  ,  25 մարտի, 2017

Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային ՍերգեյԱսատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է  փոխչեմպիոն: Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

2017թ. ամռանը Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի Հայաստանի առաջնությունները, որոնց  արդյունքների հիման վրա ձեւավորված հավաքականը Հայաստանը կներկայացնի միջազգային կարեւոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում