20:49  ,  24 մարտի, 2017

Աբրահամ Խաշմանյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում դարձյալ նշանակվել է Աբրահամ Խաշմանյանը: Արամ Ոսկանյանը եւ նրա օգնականներ Տիգրան Ասլանյանն ու Մանուկ Սարգսյանն ազատվել են աշխատանքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ է «Ալաշկերտն» անցած մրցաշրջանում դարձել երկրի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում