18:47  ,  24 մարտի, 2017

Վայգլն ու Օզիլը չեն օգնի Բունդեսթիմին Ադրբեջանի դեմ խաղում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը բաց կթողնի Ադրբեջանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի դեմ ընկերական խաղում (1:0) եւ փոխարինվել 66-րդ րոպեին: Նա ունի ձախ ազդրի վնասվածք եւ արդեն հեռացել է ազգային թիմից:

Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեջքի խնդիրներ ունի եւ բաց է թողել Բունդեսթիմի մարզումը: Նրա մասնակցությունը քիչ հավանական է:

Ադրբեջան - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում