17:51  ,  24 մարտի, 2017

Նեյմար. ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակն հուզականությամբ ավելի վառ էր, քան հաղթանակները ՕԽ-ում եւ ՉԼ-ում

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ հույզեր է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 (առաջին խաղ՝ 0:4) հաշվով հաղթանակից հետո:

«Ես կարծում եմ, որ անձնական նշանակությամբ դա իմ լավագույն խաղերից մեկն է: Հուզականությամբ՝ դա ամենավառ հաղթանակն է իմ կարիերայում: Այն ավելի վառ էր, քան հաղթանակները Օլիմպիական խաղերում, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում: ՊՍԺ-ին խփած 6-րդ գոլից հետո ունեցածս հույզերը գերազանցում եմ կարիերայում երբեւէ ունեցած բոլոր ապրումները: Իհարկե, կարեւորությամբ, առաջին տեղում Բրազիլիայի հավաքականի հաղթանակն է Ռիոյի Օլիմպիական խաղերում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ եւ կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում